«Արամ Խաչատրյանի անվան տրիոյին» մարզերում սպասում են անհամբեր
«Արամ Խաչատրյանի անվան տրիոն» մայիսի 30-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում ներկայացնելու է «Երաժշտական շրջագայություն» էքսպերիմենտալ բնույթ կրող նախագիծը, որի ընթացքում էկրանին ցուցադրվելու է աշխարի տարբեր երկրների քաղաքներ` դասական երաժշտության ուղեկցությամբ: Այս մասին ասուլիսում ասաց տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը` նշելով, որ նման ծրագրի իրականացումը պայմանավորված է նաև, որ մոտենում է արձակուրդային սեզոնը:
Ընդհանրապես խոսելով տրոյի գործունեության և մասնավորապես Արամ Խաչատրյանի ծննդյան (հունիսի 6) ընդառաջ կազմակերպվելիք միջոցառումների մասին, Ա. Գրիգորյանն ասաց, որ իրենց բոլոր ծրագրերը կապված են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները հնչեցնելու, գովազդելու, ավելի հայտնի դարձնելու հետ, կատարում են նույնիսկ այնպիսի ստեղծագործություններ, որոնք ավելի քիչ են հայտնի: Դաշնակահարուհին նշեց, որ իրենք համագործակցում են նաև կոմպոզիտորների հետ` Ա. Խաչատրյանի մեծակտավ ստեղծագործությունները դաշնամուրային տրիոյին հարմարացնելու համար: Այս տարի լրանում է նաև «Գայանե» բալետի 70-ամյակը: Այդ առիթով տրիոն կատարում է նաև բալետից հատվածներ, իհարկե, հարմարեցված տրոյին:
«Արամ Խաչատրյանի անվան տրիոն», Ա. Գրիգորյանի փոխանցմամբ, հունիսի 6-ից մեկնելու են մարզեր, որը նույնպես Ա. Խաչատրյանի տոնի շարունակությունն է: Հունիսի10-13-ը Կապանում, Քաջարանում հանդես են գալու համերգային ծրագրով: «Մարզերում մեզ ընդունում են լեփ-լեցուն դահլիճներով ու անհամբեր սպասում հաջորդ գալստյանը»,- ընդգծեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները