Ռազմական փորձագետ. Ադրբեջան-Թուրքմենստան բախումը ժամանակի խնդիր է
Չիկագոյում կայացած ՆԱՏՕ-ի վեհաժողովի ժամանակ դաշինքի քարտուղարը հայտարարեց, որ Միջերկրական ծովում ՆԱՏՕ-ի կողմից հակահրթիռային պաշտպանությունը մասնակիորեն գործարկվում է: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի հետ:
Այդ խնդիրը առանցքային է ՌԴ-արևմուտք հարաբերություններում: Միջերկրական ծովում ՆԱՏՕ-ական նավերով և Թուրքիայի տարածքում տեղակայված ռադիոտեղորոշման կայանով համատեղված հակահրթիռային պաշտպանության մասնակի հատվածի գործարկումը արևմուտքի կողմից միաժամանակ սպառնում է Իրանի ու Սիրիայի անվտանգությանը և հարվածում է ՌԴ շահերին: Այդ նավերը որոնք իրենցից ներկայացնում են գերժամանակակից ականակիրներ և հածանավեր իրենց տվյալ սպառազինությամբ կարող են խոցել մասնավորապես իրանական և սիրիական օպերատիվ մարտավարական հրթիռները: Բացի դրանից այդ նավերը կարող են խոչընդոտել ռուսական նավատորմի գործողություններին այս ծովում, ինչը մեծ հաշվով լուրջ խնդիր է, իսկ առարկայորեն ներկայումս ՌԴ-ի համար նաև Սիրիային զենք մատակարարելու համար լրացուցիչ բարդություն:
Զարմանալին այստեղ և հատկապես մեզ համար այն է, որ այս հակամարտության մեջ մեծ դեր ունի Թուրքիան, որը կարողանում է մեծ դեր խաղալ և ուղղակի արևմուտք-ՌԴ հակամարտության հարցում և մեծ դերակատարություն ունի Իրան-Արևմուտք հակամարտության մեջ: Միաժամանակ Թուրքիան Ադրբեջանի հովանավորն է, ռազմականացման ջատագովը և անվտանգության երաշխավորը: Եվ այս պետությունը կարողանում էր ներկայացնել թե հարևանների հետ խնդիրներ չունի: Այդ տեսանկյունից նայենք նաև Թուրքիայում հակառուսական հայտարարությունները և միջոցառումները: Դրանց հետևեցին ՌԴ-ի կողմից հնչեցված համեմատաբար կոշտ գնահատականները: ՌԴ-ի մոտեցումների կոշտության պակասից է, որ մասնավորապես օգտվում է Թուրքիան:
Թուրքիայի դերակատարության և մասնակցության տեսանկյունից է հարկավոր նաև տեսնել Ադրբեջանի հոխորտալը: Իհարկե ՀԱՊԿ կողմից ՀՀ-ում անցկացվելիք զորավարժությունները, առաջին հերթին ազդանշան էր Ադրբեջանին, այն երկրին, որը բոլոր հարևանների հետ ունի տարածքային խնդիրներ: Քչերը ուշադրութուն դարձրին այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը փաստորեն մի կերպ է խուսափում Վրաստանի հետ բախումից, կամ ավելի ճիշտ է ասելը մեծ ճնշմամբ է հաջողվում հասնել լարվածության թուլացմանը, Թուրքմենստանի հետ բախումը ընդամենը ժամանակի խնդիր է, իսկ հակաիրանական տրամադրությունները օր օրի թեժանում են: Այսինքն՝ ակնհայտորեն երևում է թե ով է մշտական խնդիրներ ստեղծում տարածաշրջանի համար, ով է արհեստական պետություն և անկայունության երաշխավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները