ԲՀԿ-ի կոալիցիայի մաս չկազմելը կանդրադառնա նաև նախագահական ընտրությունների վրա. Հ. Կարապետյան
«Ես առաջին անգամ եմ լսում, որ ԲՀԿ-ն կոալիցիա չի կազմելու: Ճիշտն ասած, պարզ էր, որ վերջին ընտրություններից հետո քաղաքական ուժերի վերադասավորումներ կլինեն՝ կախված, թե երկրորդ քաղաքական ուժն ինչ դիրքորոշում կունենա»,- անդրադառնալով ԲՀԿ-ի՝ կոալիցիա չկազմելու որոշմանը՝ նման կարծիք հայտնեց ասուլիսի ժամանակ ՀՅԴ անդամ Հրայր Կարապետյանը:
Ըստ Կարապետյանի, ԲՀԿ-ի կոալիցիայի մաս չկազմելը պարտադիր կերպով կանդրադառնա Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա:
«Ես այս մասին չեմ կարող հեռուն գնացող եզրակացություններ անել, սակայն սա կազդի բոլոր քաղաքական ուժերի դիրքորոշումների վրա, նաև նախագահական ընտրությունների վրա»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում