Արզաքանցյանի ու Ռոբերտ Քոչարյանի ընկերական հանդիպումը
«Չորրորդ ինքնիշխանությունը» գրել է. «Թեև Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը այդպես էլ կոնկրետ պատասխան չի տալիս, թե այս օրերին որտեղ է գտնվում իր շեֆը` Ռոբերտ Սեդրակիչը, սակայն «ՉԻ» իշխանական աղբյուրները համառորեն պնդում են, որ նա իսկապես գտնվում է Մոսկվայում և որ դեռ մի քանի օր էլ այնտեղ է մնալու: Նույն աղբյուրի փոխանցմամբ, Սեդրակիչը վաղը Մոսկվայում նույնիսկ հասցնելու է կրկին հանդիպել գործարար Տիգրան Արզաքանցյանին, քանի որ նրանց նախորդ խոսակցությունը` հատկապես հանքարդյունաբերությանը վերաբերող հարցերի հետ կապված, կիսատ է մնացել»:
Արզաքանցյանը թերթի հետ զրույցում մասնավորապես ասել է. «Վայ, չէ, չէ, էլ նորից ի՞նչ հանդիպենք: Ես գործ չունեմ ըտենց հանդիպումների հետ: Մենք որպես առաջվա նախագահ զրուցել ենք ու վերջ»:
Իսկ թե իրականում ի՞նչ հարցերի շուրջ էին նախորդ անգամ զրույցի բռնվել երբեմնի գործընկերներն ու առաջվա նախագահը, նախկին պատգամավորն ասել է. «Ախր, բոլորը նման բան են անում, հիմի Ռոբերտին կթվա ես ընկել եմ իրա հետևից: Ուրեմն իմ հյուրերը, որ եկել էին, իրա հետ էլ են ընկեր ու դրա համար էլ սովորական ընկերական հանդիպում ա եղել»: Այդ դեպքում ինչո՞ւ է խոսվում այն մասին, որ նախորդ անգամ հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող հարցերի շուրջ է քննարկում եղել, Արզաքանցյանը պատասխանեց. «Չէ, չէ, այդ մարդիկ ուրիշ ոլորտի, ուրիշ բիզնեսի մարդիկ են եղել: Պրոստո «Սիստեմա»-ի խորհրդի նախագահն ա եկել Հայաստան, ու տենց ա եղել հանդիպումը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները