Ջութակահար. Մենք չենք կարողանում մեր արվեստը ներկայացնել այնպես, ինչպես հարկն է
Անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին աշխարհի տարբեր երկրներում ճանաչում են, սակայն հիմնականում «Սպարտակ» բալետով, ջութակի կոնցերտով: Կան շատ այլ հետաքրքիր գործեր, որոնք կարիք ունեն ներկայացման ու հանրահռչակման: Արամ Խաչատրյանի 110-ամյակի առիթով (ծն. 1903 թ., հունիսի 6) «Արամ Խաչատրյանի անվան տրիոն» ձեռնամուխ է լինելու ոչ շատ հայտնի ստեղծագործությունները ներկայացնել հանրությանը: Այս մասին ասուլիսում ասաց տրոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը:
Տրիոյի ջութակահար Կարեն Շահգալդյանն ասաց, որ ինչպես աշխարհում, այնպես էլ նաև Հայաստանում ոչ այնպիսի ծավալով ճանաչում ունի տաղանդավոր կոմպոզիտորը, որքանով որ անհրաժեշտ էր: «Պետք է ավելի շատ ճանաչում: Բայց դա նաև մեր մեղքն է, քանի որ մենք չենք կարողանում մեր արվեստը ներկայացնել այնպես, ինչպես որ հարկն է: Դա պետք է արվի պետական մակարդակով»,- նշեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները