Արմեն Երիցյանը հերքում է. Բջջայինով չի հարվածել Ա. Բաղդասարյանի գլխին
ԱԻ նախարարությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Արմեն Երիցյանը կեղտոտ հերյուրանք ու քաղաքական սադրանք է համարում «Չորրորդ ինքնիշխանություն» թերթում «Արմեն Երիցյանը բջջայինով հարվածել է» տպագրվածքը:
Արթուր Բաղդասարյանն իմ վաղեմի բարեկամն ու կուսակցության ղեկավարն է, և մեր միջև նման բան լինել չէր կարող: Ես նրան վաղուց եմ ճանաչում, և նա ընդհանրապես նման արտահայտություններ չի օգտագործում: Էլ չեմ խոսում այն մասին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Արթուր Բաղդասարյանը մտերիմ բարեկամ ու քաղաքական դաշնակից են: Ես այդ հերհյուրանքի հայտնվելը քաղաքական սադրանք եմ համարում և գործընկերների միջև սեպ խրելու խղճուկ փորձ»:
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի տեղեկություններով, օրերս բավականին հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել ՕԵԿ-ի ղեկավար Արթուր Բաղդասարյանի առանձնասենյակում: ԱԽՔ քարտուղարը դժգոհել է իր կուսակցության հավաքած տոկոսներից` դրա մեջ մեղադրելով Սերժ Սարգսյանին: Ըստ թերթի` Արթուր Բաղդասարյանն ասել է, որ իրեն իշխանությունները քցել են, և հենց ուզեցել է հայհոյանք տեղալ, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը ձեռքի բջջային հեռախոսը շպրտել է Արթուր Բաղդասարյանի ուղղությամբ, որը, ականատեսների վկայությամբ, դիպել է Բաղդասարյանի գլխին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա