Հովիկ Աբրահամյանը չբացառեց, որ ԲՀԿ-ն «պորտֆելներ» կունենա
«Ես երեկ ներկա չեմ եղել Նախագահ-Ծառուկյան հանդիպմանը. Ո՞վ է ասում, թե ես այնտեղ էի»,- քիչ առաջ ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո, լրագրողների հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ շտաբի պետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը:
Այն հարցին, թե կանխատեսելի՞ էր ԲՀԿ-ի` կոալիցիա չկազմելու վերաբերվալ այսօր արված հայտարարությունը գոնե իր համար, Աբրահամյանը պատասխանեց. «Ոչ, ինձ համար անակնկալ չէր»:
Հարցին, թե այդ դեպքում երբ և ինչից հետո է ԲՀԿ-ի այս քայլը Հովիկ Աբրահամյանին հայտնի դարձել, նա դիվանագիտորեն երևի թե փորձեց շեղել խոսակցությունը` «մեր համար (նկատի ունելով ՀՀԿ-ին ) կարևորն այն է, որ ԱԺ ընտրությաններն անցան արդար ու թափանցիկ և առանց լուրջ միջադեպերի»: Իսկ թե խորհրդարանում ո՞ր ուժերը կմիավորեն, կոալիցիա կկազմեն թե չեն կազմի, ով քանի նախարարական պորտֆել կստանա, Արգամիչի խոսքով, իրենց համար ածանցյալ հարցեր են:
Հովիկ Աբրահամյանը նշեց որ նաև, որ ԲՀԿ-ին որպես ընդդիմադիր ուժ չի տեսնում և ամենևին չբացառեց, որ նրանք կունենան նախարարական պորտֆելներ:
Հովիկ Աբրահամյանն առհասարակ չբացառեց առաջիկա քաղաքական գործընթացներում որևէ զարգացում` միաժամանակ նշելով, որ ՀՀԿ-ն պատրաստ է կոալիցիա կազմել խորհրդանան մտած ցանկացած ուժի հետ, այդ թվում` ՀԱԿ-ի Ժառանգության և ՀՅԴ-ի հետ:
Հարցին, թե` ԲՀԿ-ի` կոալիցիա չմտնելը արդյոք խնդիրներ չի ստեղծի ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի համար 2013 թ նախագահական ընտրություններում, Հովիկ Աբրահամյանը լակոնիկ ասաց` «չեմ կարծում»:
Իսկ հարցին, թե հնարավոր է, որ ԲՀԿ-ն այս քայլից հետո նախագահական ընտրություններում հանդես գա սեփական թեկնածուով և դա լինի Ռոբերտ Քոչարյանը, Հովիկ Աբրահամյանը նշեց, որ քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի, բայց Ռոբերտ Քրչարյանի` մեծ քաղաքականություն վերադարձի մասով Հովիկ Աբրասհյանը կանխատեսումներ չարեց:
Լրագրողների հետաքրքրվեցին, թե հավաստի՞ են այն տեղեկությունները, որ ԲՀԿ-ի այս քայլը եղավ, քանի որ ԲՀԿ-ն` որպես կոալիցիա կազմելու պայման բանակցության «զոհասեղանին» բերեց նրա` վարչապետ նշանակվելու հարցը, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց . «Նման բան չի եղել, և կոռեկտ ու քաղաքականապես ճիշտ չէ, որ այլ կուսակցությանից ինձ որևէ պաշտոն առաջարկվի: Ես նման բան չեմ ընդունի: Ես այնքան հեղինակություն ունեմ ՀՀԿ-ում, որ ուրիշների առաջարկների կարիքը չունեմ»:
Ի դեպ` Հ. Աբրահամյանը հայտարարեց, որ ինքը երբևէ վարչապետ դառնալ չի երազել, իսկ եթե առաջարկվի` կմերժի անպայման՝ ինքն իրեն տեսնում է օրենսդիրում: