Կոստյո՞ւմն է, որ քեզ պետք է գեղեցկացնի. Փրկվել են Հովիկ Աբրահամյանի կոստյումները
«Հրապարակը» գրել է. «Պարզվում է` նախօրեին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում բռնկված հրդեհը հատկապես խուճապի է մատնել ԱԺ նախկին խոսնակ, ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանին: Ականատեսները մեր թղթակցին հայտնել են, որ այն պահին, երբ հրշեջները կրակը հանգցնելիս են եղել, շենքին է մոտեցել մի շքեղ մեքենա, որից իջել են մի քանի ամրակազմ երիտասարդներ ու խուճապահար, անտեսելով հրդեհը` ներս են մտել: Այնտեղից դուրս են եկել` բեռնված մի քանի տասնյակ կոստյումներով ու ճամպրուկներով: Որոշ տեղեկություններով, այդ մեքենան պատկանում է Հովիկ Արգամիչին, և դեպքի վայր գործուղված տղերքը շտապել են հրդեհից փրկել Արգամիչի թանկարժեք կոստյումներն ու իրերը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները