Ծառուկյանը սեղմել է ՀՀԿ-ականի ձեռքը. Կոալիցիա կլին՞ի
«Հրապարակը» գրել է. «Սեյրան Սարոյանի հոր հոգեհանգստի ժամանակ ներկաների աչքից չի վրիպել այն, որ ԲՀԿ-ն բավականին ներկայացուցչական կազմով է եկել, ընդ որում` այն նույն ժամին, երբ պետք է գար Սերժ Սարգսյանը: Ներկաները նաև նկատել են, թե որքան ջերմ են եղել բարև-ողջույնները դեռևս կոալիցիա չկազմած ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև: Գագիկ Ծառուկյանը, ըստ ՀՀԿ-ականների, որ երբեք չի բարևել ու ջերմություն չի դրսևորել ՀՀԿ ծերակույտի ներկայացուցիչ Ռազմիկ Զոհրաբյանի նկատմամբ, այդ օրն այնքան ջերմ ու ուժեղ է սեղմել վերջինիս ձեռքը, որ ոմանց թվացել է` «հեսա կկոտրի», ինչից էլ ՀՀԿ-ականները եզրակացրել են` կոալիցիա կլինի»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները