ՀՀ քաղաքացիներին «աչքալուսանք» է արել գյուղփոխնախարարը
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ միջազգային շուկայում ցորենի գնի բարձրացման միտում է նկատվում, քանի որ Ռուսաստանի որոշ տարածքներում երաշտի վտանգ կա:
«Եթե միջազգային շուկայում ցորենի գինը բարձրացավ, ապա բնական է, որ մեզ մոտ ևս կբարձրանա: Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում արդեն ահազանգ կա, որ այնտեղ երաշտ է լինելու: Բայց այս պահին ոչ ոք չի կարող միանշանակ ասել` ինչ կլինի»,- գրեթե ՀՀ քաղաքացիներին «աչքալուսանք» է արել փոխնախարար Սամվել Գալստյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները