Արագածոտնի մարզպետը հիվանդանոցի բակում լայնածավալ շինարարություն է իրականացնում
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների պնդմամբ` Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն Աշտարակի հիվանդանոցի բակում սկսել է լայնածավալ շինարարություն իրականացնել: Այդ նպատակով հիվանդանոցի բակում հատվել են ծառերը, և շինարարությունն արդեն մեկնարկել է: Իրազեկ աղբյուրները տեղեկացրել են, որ այնտեղ Սարգիս Սահակյանն իր համար հերթական բիզնես օբյեկտն է կառուցում` համատեղված առանձնատան հետ: Սակայն մարզպետը շարունակում է հերքել դա: «Աշխարհում ուրիշ տեղ չկա՞ր, որ հիվանդանոցի բակում տուն սարքեմ... դեղատուն են կառուցում, ի՞նչ տուն: Ես ինձ թույլ չեմ տա` հիվանդանոցի բակում տուն սարքեմ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոստովանել է մարզպետը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները