Նադալը` մադամ Տյուսոյի թանգարանում
Մադամ Տյուսոյի` Լոնդոնում գտնվող հանրահայտ թանգարանում ևս մեկ մոմե արձանիկ է հայտնվել: Նոր հերոսն իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն է: Մոմե արձանը մի քանի օր շարունակ կգտնվի «Ռեդժենտս-Պարկում», որից հետո կտեղափոխվի թանգարան:
Տեղեկացնենք, որ մադամ Տյուսոյի թանգարանը հայտնի է ամբողջ աշխարհում իր ինքնատիպ մոմե արձանիկներով: Այնտեղ տեղ են գրավում տարբեր բնագավառների հայտնի անձանց արձանիկները, որոնք այնքան բնական են, որ միայն շոշափելուց հետո կարելի է հավատալ, որ դրանք իրական մարդիկ չեն:
Ինչ վերաբերում է Նադալին, ապա վերջինս պատրաստվում է հեղինակավոր «Ռոլան Գարոսի» մրցաշարին, որը կմեկնարկի մայիսի 27-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա