Արցախի Գիշի գյուղում նոր դպրոց է բացվել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Մարտունու շրջանի Գիշի գյուղ և մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ու ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ կառուցված նոր դպրոցի շենքի բացման հանդիսավոր արարողությանը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այս համատեղ ծրագիրը հանդիսանում է Արցախ-Սփյուռք համագործակցության լավագույն օրինակներից մեկը և ըստ ամենայնի կնպաստի մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, միջոցառմանը ներկա էին ԼՂՀ պաշտոնատար անձինք, «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությունը` գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան