Հ. Բաբուխանյան. ԲՀԿ-ն 6 ամիս անց կվերադառնա դեպի կոալիցիա
«Ուրախ եմ, որ կոալիցիա չստեղծվեց, որովհետև դա հնարավորություն կտա որպեսզի ՀՀԿ-ն շատ ավելի արդյունավետ իրագործի իր նախընտրական ծրագրերը, և դա դրականորեն կանդրադառնա և´ տնտեսական համակարգի, և´ հասարակական կյանքի վրա»,- այսօր անդրադառնալով ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմելու մասին ԲՀԿ-ի հայտարարությանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:
Այնուհետև, շարունակելով միտքը, նա նշեց. «Կարծում եմ, որ ԲՀԿ-ն, փորձելով աշխատել ընդդիմադիր կեցվածքով, ի վերջո 6 ամիս անց, կվերադառնա դեպի կոալիցիա և կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունն ապագա ընտրություններում»:
Բաբուխանյանը նաև կարծիք հայտնեց, որ ընտրությունները ցույց են տվել, որ կոալիցիոն գործընկերներն այնքան էլ վստահելի չեն, որքան պետք է լինեին:
Անդրադառնալով Panorama.am-ի հարցին, թե խորհրդարանում հիմնական ընդդիմադիր ուժը ո՞ր կուսակցությունն է լինելու, բանախոսը նշեց. «Ցավալի է, բայց լուրջ ընդդիմադիր այդպես էլ ես չեմ տեսնում, որովհետև ՀՀՇ-ի գործողությունները հայտնի է, ԲՀԿ-ն շատ է, բայց որպես ընդդիմադիր կուսակցություն նա դեռ պետք է իրեն ցույց տա, որովհետև ընդդիմադիր կուսակցությունն այն չէ, որ միայն ամեն ինչին դեմ խոսի»:
Նա ընդգծեց, որ «ցեխ շպրտող» ընդդիմություն մեզ պետք չէ. «Դա ՀՀՇ-ական ընդդիմությունն է, «Ժառանգությունն» էլ է երբեմն այդպիսի հնարքներով շարժվում...»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները