ՍԴ-ն ընդհատել է ՀԱԿ-ի դիմումի քննությունը. այն կշարունակվի մայիսի 29-ին
Սահմանադրական դատարանում այսօր Հայ Ազգային կոնգրեսի կողմից ներկայացված դիմումի քննությունն ընդհատվել է և կշարունակվի մայիսի 29-ին: Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանն այսօր քննում էր մայիսի 6-ին տեղի ունեցած համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին Հայ ազգային կոնգրեսի դիմումը: Դիմող կողմին ներկայացնում էին ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ու փաստաբան Վահե Գրիգորյանը:
Դիմումի քննության ժամանակ պատասխանող կողմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էր՝ ի դեմս նախագահ Տիգրան Մուկուչյանի: Պատասխանող կողմը մի քանի հարցեր հնչեցրեց, որին լիարժեք պատասխանելու համար դիմող կողմը խնդրեց ժամանակ տալ պատրաստվել և պատասխանել դրանց: Այդպիսով, Սահմանադրական դատարանի որոշմամբ, այդ պատասխանները դիմող կողմը պետք է ուղարկի ՍԴ։
Հայաստանի ընտրական պատմության մեջ նկատվել է ընտրողների աննախադեպ ակտիվություն առավոտյան ժամերին. Քննություն ՍԴ-ում
Մեր մանդատները ստացել ենք ժողովրդի զուլալ ձայնով. Լևոն Զուրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա