Գրիգոր Բարսեղյան. «Բուհերը չեն կարողանում ապահովել ՏՏ մասնագետների թե քանակական, թե որակական մակարդակը»
«Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության նախաձեռնությամբ և ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ այսօր Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնում անցկացվեց միջազգային ակադեմիական համաժողով, որին մասնակցում էին Վրաստանից, Ռուսաստանից և Բելառուսից ժամանած ՏՏ ոլորտի մասնագետներ: Համաժողովին օնլայն միացավ նաև «Մայքրոսոֆթ» ընկերության միջազգային կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ջիմ Պտազինկսկին:
«Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության ղեկավար Գրիգոր Բարսեղյանը նշեց, որ համաժողովի հիմնական նպատակը բուհերի` տեղեկատվական ոլորտում առկա խնդիրների ցուցադրումն է և դրանց լուծման համար «Մայքրոսոֆթի» առաջարկած տարբերակների ներկայացումը:
Նրա խոսքերով, Հայաստանի բուհերը դեռևս չեն կարողանում համապատասխան որակավորմամբ մասնագետներ պատրաստել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի համար, և այսօրվա կազմակերպված համաժողովը նպատակ ունի բարելավել ՏՏ ոլորտը և անհրաժեշտ ինֆորմացիա հաղորդել մասնագետներին: «Բազմաթիվ համալսարաններ դիմում են մեզ, թե ինչպես կարող են ավելի արդյունավետորեն օգտագործեն տեղեկատվական տեխնոլոգիաները: Դրա համար անհրաժեշտ են մասնագետներ, ովքեր կկարողանան իրենց գիտելիքները արդյունավետ օգտագործեն բուհերում»,- ասաց նա:
Գ.Բարսեղյանը նշեց նաև, որ Հայաստանում ՏՏ ոլորտը զարգանում է, այսօր արդեն մոտ 7 հազար ՏՏ մասնագետներ են աշխատում ոլորտում: Սակայն, ըստ նրա, այս ցուցանիշը բավարար չէ: «Մեր գնահատականներով ամեն տարի շուրջ երկու հազար աշխատատեղ է ստեղծվում այս ոլորտում, սակայն կրթական համակարգը չի կարողանում ապահովել և քանակական, և որակական մակարդակը»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին