ԲՀԿ-ի քայլը կարող է կործանարար լինել որոշ գործարարների համար
«Հրապարակը» գրում է, որ ԲՀԿ չկայացած կոալիցիան որոշ գործարարների համար կարող է կործանարար լինել: «ԲՀԿ-ական բիզնեսմենները Ծառուկյանի քայլից սրտնեղած են ու վատ բաներ են կանխատեսում: Նրանք մտավախություն ունեն, որ ԲՀԿ-ի ընդդիմադիր կեցվածքը կվտանգի իրենց բիզնես-գործունեությունը: Այսինքն` իշխող ՀՀԿ-ն կհարկադրի գործարարներին ամբողջությամբ մտնել հարկային դաշտ, ինչը նրանց եկամուտներին խիստ հարված կլինի: Սակայն հոգու խորքում նրանք հույս են փայփայում, որ ամեն ինչ կհաղթահարվի: Ընդգծված խուճապային տրամադրություններ են տիրում նաև քաղծառայող ԲՀԿ-ականների մոտ: Գերատեսչություններում աշխատող շարքային ԲՀԿ-ականները մտավախություն ունեն, որ երբ իրենց գերատեսչություններն անցնեն ՀՀԿ-ի տիրապետության տակ, հնարավոր է իրենք համալրեն գործազուրկների շարքը»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները