Աթոռը դեռ չկա, աթոռակռիվը կա
«Հայկական ժամանակ«-ի տեղեկություններով`առաջիկայում կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ են կատարվելու, և ստեղծվելու է նոր` ներքին գործերի նախարարություն: Ըստ թերթի, նոր նախարարությունը ունենալու է առնվազն հինգ հիմնական ստորաբաժանում: Դրանցից չորսը լինելու են ոստիկանական կառույցներ, այսինքն` չորս առանձին ոստիկանություններ` քրեական, մունիցիպալ, ավտոտրանսպորտային և պահպանության: Հինգերորդ հիմնական ստորաբաժանումը լինելու է արտակարգ իրավիճակների վարչությունը, որը գրեթե ամբողջությամբ կրկնելու է ներկայիս արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթները:
«Նոր նախարարության կազմի մեջ կներառվեն նաև մի քանի մանր-մունր վարչություններ: Չնայած ներքին գործերի նախարարություն ստեղծելու որոշումը դեռ վերջնականապես չի կայացվել, բայց նոր նախարարի պաշտոնի համար կռիվը արդեն իսկ սկսված է: Այդ պաշտոնի հիմնական հավակնորդներն են ՀՀ ներկայիս ոստիկանապետ Վովա Գասպարյանը, արտակարգ իրավիճակների ներկայիս նախարար Արմեն Երիցյանը և ՀՀ ոստիկանության Երևանի վարչության պետ Ներսիկ Նազարյանը»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները