«Կան ոլորտներ, որոնք թույլ չեն տալիս, որպեսզի ՏՏ-ն դիտվի որպես պետության համար առաջնային ուղղություն»
«Անկախ այն շռայլ խոսքերին, որ վերջին շրջանում արտահայտում են Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման և հնարավորությունների վերաբեյալ, այդուհանդերձ մենք հետ ենք մնում աշխարհից և պետք է արմատական քայլ կատարենք, որը էապես կնպաստի ոլորտի զարգացմանը»: Այս մասին այսօր Երևանում տեղի ունեցած «Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտների պետական կառավարում» խորագրով համաժողովում ասաց «Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը:
Նրա խոսքերով` դեռ 2008-2009 թթ-ին ոլորտի վերաբերյալ ընդունվել է երկու ռազմավարական փաստաթուղթ, որոնց իրականացման ուղղությամբ աշխատանքները գոհացուցիչ չեն: Ուստի, ըստ Հ.Չոբանյանի, անհրաժեշտ է ունենալ միասնական գերատեսչություն, որը պատասխանատու կլինի ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմամբ:
«Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսությունում կան «ավելի կարևոր» ոլորտներ, որոնք թույլ չեն տալիս, որպեսզի ՏՏ-ն դիտվի որպես պետության համար առաջնային ուղղություն»,- ասաց Հ.Չոբանյանը, և ՏՏ ոլորտի ընկերություններին կոչ արեց միանալ Տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտները կարգավորող առանձին պետական կառավարման մարմնի՝ նախարարության ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ ԻՏՁՄ-ի հայտարարությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին