Ս. Ալեքսանյանը տոպրակով փող է բաժանել
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` մայիսի 21-ին «Փարվանա» ռեստորանում ՀՀԿ-ի պատվին կազմակերպված խնջույքի ժամանակ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը գումար է բաժանել: Ներկա գտնվողները պատմել են, որ պատգամավորը փոքր տոպրակներով գումարը տալիս հայտարարել է, որ դա նախատեսված է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընտրատեղամասերի աշխատողների համար` որպես լավ աշխատանքի խրախուսանք: «Ժողովուրդ»-ին չի հաջողվել Սամվել Ալեքսանյանից պարզաբանումներ ստանալ: Նրա հեռախոսն անհասանելի է եղել: «Հավանաբար Ալեքսանյանը զբաղված է համայնքի վերջին զանգը կազմակերպելու խիստ կարևոր գործով»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները