Ադրբեջանում լրագրող է կորել
Ադրբեջանում կորել է gunxeber.com կայքի աշխատակից, «Նիդա» քաղաքացիական շարժման անդամ Անար Գերայլըն:
Veteninfo.az կայքը հայտնել է, որ լրագրողի կորելու օրը նրա հագին եղել է sing for democracy (երգիր հանուն ժողովրդավարության) վերնաշապիկ, ձեռքին` «Նիդայի» բուկլետներ: Բուկլետում գրված է եղել` «երեկ գործազուրկ, այսօր` անտուն, իսկ վաղը…»:
Թեև դեպքի մասին տեղեկացվել է Ադրբեջանի ՆԳՆ-ն և ոստիկանությունը, սակայն լրագրողի ճակատագրի վերաբերյալ դեռեւս ոչինչ չի հաղորդվում: Տեղեկություններ չի ցանկանում հաղորդել նաև լրագրողի ընտանիքը: