Երևանում բացվեց «Կովկաս -2011» միջազգային գիտաժողովը
Կովկասի ինստիտուտի նախաձեռնությամբ այսօր Երևանում ընթանում է «Կովկաս- 2011» միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են փորձագետներ, գիտնականներ, լրագրողներ և հասարակական գործիչներ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Եվրամիությունից: Միջոցառմանը մասնակցելու են եկել նաև Ադրբեջանից:
Գիտաժողովը կամփոփի 2011 թվականը Կովկասում, ուշադրությունը սևեռելով տարածաշրջանի քաղաքական, սոցիալական և տնտեսական զարգացումներին, էթնոքաղաքական կոնֆլիկտներին, անվտանգության խնդիրներին: Իրենց զեկույցներում փորձագետներն անդրադարձ կատարեցին նաև տարածաշրջանի երկրներում 2011 թվականի ընթացքում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններին:
Գիտաժողովի բացմանը ներկա գտնվեց Հարավային Կովկասում ԵՄ նախկին հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, ով ողջունելով գիտաժողովը, կարևորեց այն` տարածաշրջանում կայունության և փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելու ճանապարհին: