Վերջին զանգ. 40 հազար աշակերտ հրաժեշտ են տալիս իրենց դպրոցական կյանքին
Այսօր Հայաստանում 40 հազար աշակերտների վերջին դասն է. նրանց համար հնչելու է վերջին զանգը:
Նշենք, որ 2011-2012 թթ. ուսումնական տարվա տվյալներով, ընդհանուր աշակերտների թիվը հասնում է 400 հազարի:
Հայաստանյան դպրոցներում վերջին զանգին նվիրված միջոցառումները մեկնարկելու են ժամը 10.00-ին ու կշարունակվեն մինչև ժամը 14.00-15.00-ն: Իսկ երեկոյան՝ ժամը 18.00-ից, Ազատության հրապարակում կայանալու է տոնական միջոցառում, որն ավարտվելու է հրավառությամբ:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն արդեն իր շնորհավորական խոսքը հղել է Վերջին դասի կապակցությամբ, շրջանավարտներին մաղթել հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ և ամենայն բարիք:
Իսկ ոստիկանությունն էլ հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով «մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին` ուշադի՛ր եղեք երեխաների հանդեպ, ձեռնպա՛հ մնացեք նրանց ավտոմեքենա վստահելուց, զե՛րծ պահեք ոգելից խմիչքների օգտագործումից, կանխե՛ք ցանկացած լարվածություն ու միջադեպ տաքարյուն անչափահասների միջև»:
40 հազար շրջանավարտներից բուհ ընդունվելու հայտ է ներկայացրել 18.129 դիմորդ: Հունիսի 1-ից մեկնարկում են ավարտական և միասնական քննությունները:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են