Իրանական կայք. Ադրբեջանի ղեկավարությունը տեղական ԶԼՄ-ներին հրահանգել է որքան հնարավոր է հակաիրանական քարոզչություն իրականացնել
Ադրբեջանի ղեկավարությունը տեղական ԶԼՄ-ներին հրահանգել է որքան հնարավոր է հակաիրանական քարոզչություն իրականացնել:
Այդ մասին հաղորդում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը:
Տեղեկատվության համաձայն՝ այն բանից հետո, երբ Ադրբեջանը «գեյ-շքերթի» անցկացումը չեղյալ հայտարարեց, այդ երկրի իշխանությունները տեղական ԶԼՄ-ներին հրահանգել են որքան հնարավոր է հակաիրանական քարոզչություն իրականացնել:
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանի Արևելյան Ատրպատական (Արևելյան Ազարբայջան) նահանգում ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ՝ Թավրիզի իմամ-ջոմե Մոհսեն Մոջթահեդ Շաբեսթարին, հայտարարել է, որ իրանցիների կազմակերպած լայնածավալ բողոքի ցույցերի և քայլերթերի արդյուքնում է, որ Ադրբեջանը չեղյալ է հայտարարել «գեյ-շքերթի» անցկացումը:
Հիշեցնենք, որ այս օրերին Բաքվում «Եվրատեսիլ» երգի մրցույթի շրջանակներում «գեյ-շքերթ» անցկացնելու առնչությամբ՝ Իրանի Արևելյան և Արևմտյան Ազարբայջան նահանգների մի շարք քաղաքներում ևս տեղի են ունենեցել հակաադրբեջանական ուղղվածությամբ բողոքի ցույցեր և քայլերթեր, իսկ մինչ այդ, Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության առջև կազմակերպվել էր բազմահազարանոց բողոքի ցույց էր կազմակերպվել:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին