Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանն իր բոլոր հարևանների հետ ունի չլուծված հակամարտություններ
Ադրբեջանն իր բոլոր հարևանների հետ ունի չլուծված հակամարտություններ: Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դրանք գերտերությունների շնորհիվ չեն թեժանում և պահվում են սառեցված իրավիճակում:
«Այդ հակամարտություններից յուրաքանչյուրը պարունակում են պատերազմի սպառնալիք: Թերևս դեպքերի նման զարգացումը քիչ հավանական է Ռուսաստանի հետ, իսկ Վրաստանի, Թուրքմենստանի և Իրանի հետ պատերազմի հավանականությունը բավականին իրական է»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:
«Ադրբեջանը ինքն է ստեղծել նման իրավիճակ և սա ևս մեկ անգամ փաստում է այն մասին, որ սա չկայացած, արհեստական պետությանը է, որն ունի լրջագույն թե ներքին և թե արտաքին խնդիրներ»,- հավելեց բանախոսը:
Փորձագետը հատուկ առանձնացրեց Կասպից ծովի ածխաջրածնային պաշարների բաժանման շուրջ Թուրքմենստանի հետ հակամարտությունը:
Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ ածխաջրածնային պաշարների՝ նավթի և գազի արդյունահանումը որոշիչ դեր ունի, ոչ միայն Ադրբեջանի տնտեսության զարգացման այլ նաև առհասարակ այս երկրի գոյատևման համար, և եթե վերոհիշյալ հակամարտության արդյունքում Ադրբեջանը կորցնի դրանց արդյունահանման հնարավորությունը, ապա դա կնշանակի ադրբեջանական պետության վերջը:
Այս համատեքսում, անդրադառնալով ադրբեջանական խնդիրների հետ կապված ՀՀ շահերին, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ, լուսաբանելով իրերի իրական պատկերը, «մենք կարող եմ ևս մեկ մատնացույց անել միջազգային հանրությանը, որ ԼՂ հիմնահարցի հիմքում ընկած է միայն և միայն ադրբեջանական ագրեսիան և անհիմն նկրտումները»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան