«Եվրատեսիլ 2012»-ի եզրափակչի ցուցադրումը Հ1-ով պաշտոնապես դեռ չի հաստատվում, բայց ֆանանտներն արդեն գիտե՞ն
Այսօր` ժամը 23:00-ին, Հանրային Հեռուստատեսությունը ուղիղ եթերով կցուցադրի «Եվրատեսիլ 2012»-ի եզրափակիչ փուլը: Այս մասին նշված է մրցույթի ֆեյսբուքյան էջում, սակայն Panorama.am-ի հետ զրույցում Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը կրկնեց նախորդ օրվա պատասխանը` «Հավանաբար, այո»: Իսկ ինչ վերաբերում է Ֆեյսբուքում գրված տեղեկությանը` նշեց. «Դրանք մրցույթի ֆանատներն են գրել»: Նշենք, որ եթե նույնիսկ ցուցադրվի մրցույթը, Հայաստանը քվեարկելու իրավունք չունի:
Հիշեցնենք, որ թեև Հայաստանը հրաժարավել է մասնակցել երգի միջազգային մրցույթին, բայց Հանրային հեռուսաընկերությունը, որպես Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ և Եվրատեսիլ երգի մրցույթի պաշտոնական հեռարձակող, մրցույթի կանոնակարգի համաձայն, պետք է ուղիղ եթերում և առանց դադարների ցուցադրել մրցույթի եզրափակիչ փուլը, հակառակ պարագայում, Հայաստանը կարող է զրկվել «Եվրատեսիլ 2013»-ին մասնակցելու իրավունքից:
«Եվրատեսիլ-2012» միջազգային մրցույթի մասնակցել է 42 պետություն, եզրափակիչ են անցել 20-ը` Լիտվան, Բոսնիա Հերցոգովինան, Սերբիան, Ուկրաինան, Շվեդիան, Մակեդոնիան, Նորվեգիան, Էստոնիան, Մալթան, Թուրքիան, Ռուսաստանը, Իսլանդիան, Հունաստանը, Ալբանիան, Ռումինիան, Կիպրոսը, Դանիան, Հունգարիան, Մոլդովան և Իռլանդիան, նաև մրցույթի կանոններով միանգամից եզրափակչում ելույթ կունենան Գերմանիա, Իսպանիա, Ֆրանսիա, Իտալիա, Անգլիա, անցած տարվա հաղթած երկիրը` Ադրբեջանը:
Նախորդող նորություններ` Հ1-ը դեռ չի կողմնորոշվել. «Հավանաբար, երևի այո» կցուցադրվի «Եվրատեսիլի» եզրափակիչ փուլը
Բաքվում կայանալիք «Եվրատեսիլը» հնարավոր է հայաստանցիներն էլ դիտեն
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են