«Կառավարման և որոշումների ընդունման հիմունքներ» գիտնականների դպրոց՝ հայաստանցի և արցախցի երիտասարդների համար
Այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում մեկնարկում է «Կառավարման և որոշումների ընդունման հիմունքներ» խորագրով երիտասարդ գիտնականների եռօրյա դպրոցը։ Ծրագիրը համատեղ իրականացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը։ Դպրոցին մասնակցում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մինչև 35 տարեկան շուրջ 45 երիտասարդ մասնագետներ, ովքեր նախորդ տարի մասնակցել են «Բիզնես և գիտական նախագծերի մշակում» երիտասարդական դպրոցին։
Ինչպես տեղեկցանում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, «Կառավարման և որոշումների ընդունման հիմունքներ» խորագրով երիտասարդ գիտնականների դպրոցի անցկացման նպատակն է մասնակիցներին ծանոթացնել կառավարման և որոշումների ընդունման հիմունքներին և հմտություններին։
21-րդ դարի հրամայականները հստակ պահանջներ են դնում ժամանակակից գիտնականների առջև։ Այսօր հաջողակ գիտնական և ոլորտում առաջատար լինելու համար, բացի մասնագիտական որակներից, անհրաժեշտ են գիտելիքներ առևտրայնացման, բիզնես և գիտական նախագծերի մշակման, կառավարման, որոշումների ընդունման ոլորտներում։ Այս հմտությունները երիտասարդներին փոխանցելու և կատարելագործելու նպատակով պարբերաբար կազմակերպվում են նմանատիպ դպրոցներ, գիտաժողովներ, քննարկումներ և սեմինարներ, որտեղ իրենց փորձը երիտասարդ սերնդին ներկայացնում են փորձառու մասնագետներն ու գիտնականները։
«Կառավարման և որոշումների ընդունման հիմունքներ» երիտասարդ գիտնականների դպրոցը կշարունակվի մինչև մայիսի 28-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան