«Հրապարակ». Ոստիկանությունը վերահսկելո՞ւ է Ֆեյսբուքը
«Հրապարակը» գրում է, որ վերջին շրջանում Ֆեյսբուք սոցիալական ցանցում աճել է ոստիկան օգտատերերի թիվը:
«Պարզվում է` պատահական չէ, և դա արվում է Ֆեյսբուքի տիրույթը վերահսկելու նպատակով: Վերջին ամիսներին իշխանության ծրագրերի դեմ ընդվզումները կազմակերպվում են հենց այս սոցիալական ցանցում, ինչն ընդունված է նաև շատ երկրներում: Բացի այդ, Ֆեյսբուքում մարդիկ ավելի անկաշկանդ են և գրում ու քննադատում են այնպես, ինչպես մտածում են: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ ոստիկանությունը սոցիալական ցանցը ևս վերահսկողության տակ առնելու նպատակ ունի, ընդ որում` ոչ միայն սկիզբ առնող հնարավոր ակցիաները վիզուալ կանխելու, այլև տեխնիկական անվտանգության: Ըստ մեր աղբյուրի, տեխնոլոգիական այս «նորարարության» մասին անգամ քննարկումներ են եղել վերջին շրջանում ոստիկանություն այցելած օտարերկրացի փորձագետների հետ: Թե իրավապահների աշխատանքի արդյունավետության գործում ժամանակակից տեխնոլոգիաների ՕԳԳ-ն ինչպես են գնահատել օտարերկրացիները, հայտնի չէ, ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրվում են միայն հանդիպումների մասին ընդհանուր տեղեկություններ»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները