«Հրապարակ». Գ.Ծառուկյանն ու Ռ.Քոչարյանը Հայաստան կվերադառնան նույն օրը
«Հրապարակը» գրել է. «Գագիկ Ծառուկյանը Հայաստանում կլինի մայիսի 28-ին: Երջանիկ պատահականությամբ, նույն օրը Մոսկվայից Հայաստան կվերադառնա նաև Ռոբերտ Քոչարյանը: Փորձագիտական շրջանակները ոչ միայն չեն բացառում, որ նրանք հանդիպել են Բելառուսում Լուկաշենկոյի քավորությամբ, այլև գտնում են, որ Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի այցերը Բելառուս և Ռուսաստան սիմվոլիկ «մետկաներ» էին, որով Ռուսաստանին ցանկանում էին հասկացնել, թե ով է իրենց իրական բարեկամը Հայաստանում, որ, ի տարբերություն Տիգրան և Սերժ Սարգսյանների, ցանկանում է Լուկաշենկոյի հետ հավասար մտնել Եվրասիական միություն: Ինչն էլ կարծես թե գնահատվել է Ռուսաստանի կողմից` թույլ տալով լքել կոալիցիան: Իսկ թե ինչ երաշխիքներ է տվել սեփական օլիգարխ Խոդորկովսկուն արդեն տասը տարի բանտում պահող Ռուսաստանի ղեկավարը հայաստանյան ֆավորիտին, աղբյուրները լռում են»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները