«Ժողովուրդ». Սյունիքի մարզպետը հնարավոր է նախարար դառնա
«Ժողովուրդը» գրում է, թե ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը որոշել են առանձնացնել:
Էներգետիկայի նախարարի պաշտոնում, ըստ թերթի, կնշանակվի Արմեն Մովսիսյանը: Իսկ նոր նախարարությունում, որը, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, կկոչվի ընդերքի նախարարություն, ՀՀԿ-ականները մտադիր են նշանակել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին:
Թերթը զրուցել է մարզպետ Խաչատրյանի հետ` պարզելու, թե արդյոք նա նման առաջարկ ստացե՞լ է: Խաչատրյանն ասել է, որ ինքը նման առաջարկ չի ստացել և տեղյակ էլ չէ, որ նման բան կա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները