Երիտասարդ ՀՀԿ-ականները հանդիպեցին քաղտեխնոլոգի հետ
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ երիտասարդ հանրապետականներն այսօր հանդիպում-քննարկում ունեցան «P.ART» ընկերության ղեկավար, քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել են սոցիալական ցանցերում առավել ակտիվ երիտասարդ հանրապետականները։
Ինչպես տեղեկացնում են ՀՀԿ լրատվական ծառայությունից, քննարկվել են մի շարք թեմաներ, հատկապես արծարծվել են հայաստանյան քաղաքական դաշտում Ֆեյսբուքի ունեցած դերին ու PR տեխնոլոգիաներին առնչվող հարցեր։
Ըստ բանախոսի` Ֆեյսբուքն ամբողջ աշխարհում իրական քարոզչական գործիք է քաղաքական, կոմերցիոն, հասարակական դաշտերում։ Այն օգնում է նաև հասկանալու մարդկանց վերաբերմունքը, սպասելիքները երկրում կատարվող տարբեր փոփոխությունների հանդեպ, պարզելու, թե հանրությունն ինչի՞ց է գոհ, ինչից` դժգոհ։
Քննարկման ընթացքում բանախոսը ներկայացրել է նաև, թե ի՞նչ հնարավորություններ կարող են տալ սոցիալական ցանցերը երիտասարդ քաղաքական գործչին: Անդրադարձ է եղել նախընտրական շրջանում Ֆեյսբուք սոցիալական ցանցի արդյունավետությանը, հանրության հետ շփվելու նրբություններին, ինչպես նաև գնահատվել է նախընտրական շրջանում տարբեր քաղաքական ուժերի ծավալած գործունեությունը սոցիալական ցանցերում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին