Հ.Մադաթյան. «Կներեք, ցտեսություն Ձեզ»
ԲՀԿ-ական Հրանտ Մադաթյանը ԿԸՀ ներկայացրած ինքնաբացարկից հետո, հավանաբար, անտրամադիր է: Ամեն դեպքում, երբ զանգահարեցինք ու փորձեցինք ճշտել, թե ինչո՞ւ է նա այդ քայլին դիմել, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Հրանտ Մադաթյանն արձագանքեց. «Ոչ մի հարցի չեմ պատասխանում: Կներեք, ցտեսություն»,- ու անջատեց հեռախոսը:
Նման մոտեցումը թերևս արդարացված է ու սպասված, քանի որ Հ.Մադաթյանի համար անցած խորհրդարանական ընտրությունները, մեղմ ասած, բազում անակնկալներ բերեցին: Այդպես, մինչ ԲՀԿ-ն կհրապարակեր իր համամասնական ցուցակը, Հ.Մադաթյանը Panorama.am-ին ասել էր, որ կուսակցությունը իր մասով որոշում է կայացրել ու նա այս անգամ ևս առաջադրվելու է մեծամասնական ընտրակարգով Սևանից (2007թ-ին նա պատգամավորի մանդատ ստացավ հենց մեծամասնականով ընտրվելով):
Սակայն` որոշում իսկապես կար, որ ԲՀԿ-ն այդ ընտրատարածքից կունենա պատգամավորի թեկնածու, բայց ոչ իր օգտին. կուսակցության ղեկավարությունը` Գագիկ Ծառուկյանը, որոշեց, որ Սևանի թիվ 23 ընտրատարածքից այս անգամ մեծամասնականով կառաջադրվի Էդուարդ Սահակյանը և անձամբ Սևանում նախընտրական հանդիպման ժամանակ բնակիչներին ներկայացրեց թեկնածուին: Մադաթյանն էլ ներկա էր ու ակտիվ ծափահարում էր Է.Սահակյանի օգտին:
ԱԺ-ում հայտնվելու համար նրան ևս մեկ հնարավորություն էր և նա ուր որ է կհայտնվեր, քանի որ ԲՀԿ համամասնական ցուցակում էլ զբաղեցնում էր անցողիկ 32-րդ հորիզոնականը, սակայն այժմ էլ հայտնի դարձավ, որ պատգամավորը ինքնաբացարկ է ներկայացրել ու առաջիկա օրերին հրաժեշտ կտա պատգամավորի մանդատին:
Հիշեցնենք, ԲՀԿ-ից ինքնաբացարկների թվում են նաև Խաչիկ Գալստյանը, Հարություն Քուշկյանը, Արամ Սաֆարյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Արթուր Գրիգորյանը, Թամարա Պողոսյանը, Վարդան Վարդանյանը և այլք:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում