Պիկե. «Գվարդիոլան դեռ կվերադառնա «Բարսելոն»
«Բարսելոնի» պաշտպան Հերարդ Պիկեն «Ատլետիկի» նկատմամբ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում 3:0 հաշվով տոնած հաղթանակից հետո շնորհակալություն է հայտնել գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային, ով այս խաղից հետո կհեռանա ակումբից:
«Նա գիտեր, որ եկել է հեռանալու ժամանակը, իսկ այսուհետ կկարոտի ակումբում անցկացրած օրերին: Սակայն Պեպը դեռ կվերադառնա «Բարսելոն»: Այս մրցաշրջանում այնպես չխաղացի, ինչպես կուզեի, սակայն շատ եմ հպարտանում, որ նրա ղեկավարությամբ խաղացել եմ 4 տարի: Շնորհակալություն եմ հայտնում նրան այն ամենի համար, ինչ սովորեցրել է ինձ: Ուրախ եմ, որ «Բարսելոնից» հեռանում, է` նվաճելով հերթական մրցանակը»,- նշել է Պիկեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա