Վաստակավոր մանկավարժ. Հավատով հաղթեցինք Արցախյան պատերազմում, սիրով` կհասնենք հաղթական ավարտին
Հանրապետության ղեկավարի հրամանագրով, Հանրապետության տոնի առթիվ այսօր շնորհվել են Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ: ՀՀ նախագահի նստավայրում պատվավոր կոչումների հավաստագրերն հանձնեց անձամբ նախագահ Սերժ Սարգսյանը:
Գիտության վաստակավոր գործչի կոչման է արժանացել ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական, ակադեմիկոս Մայա Հրանտի Ինճիկյանը:
Վաստակավոր մանկավարժի կոչման են արժանացել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ամբիոնի պրոֆեսոր Նելլի Սողոմոնի Մարությանը և ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Գուրգեն Վրեժի Մելիքյանը:
«Իմ համար մեծ պատիվ է, որ այս պարգևն ինձ տրվում է Հայաստանի Հանրապետության 94-ամյակի նախօրեին: 2 օր հետո լրանալու է նաև 54 տարին, ինչ ես Հայրենիքում եմ և ծառայում երկրի համար», - ստանալով հասվատագիրն ու շնորհակալություն հայտնելով ՀՀ նախագահին` ասաց պրոֆեսորը:
Նա շնորհակալություն հայտնեց նաև իր գործընկերներին` իրեն թիմակից լինելու համար. «Ինձ ուղարկեցին կուրսեցիներս. եղից լավ իրանց, ինձ ուղեկցեցին իմ գործընկերները, որոնք նվիրյալներն են և որոնք սիրում են իրենց գործը և հայրենիքը, ինձ ուղղորդում են մեր ուսանողները, ում մենք իրավունք ենք տալիս սովորելու, բայց նրանք նախընտրում են ռազմի դաշտը: Մենք պարտական ենք նման ուսանողներին, որ մեզ ուժ են տալիս», - նշեց արևելագիտության ֆակուլտետի դեկանը, կարևորելով, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի հավատով լեցուն շենացնի երկիրը, իսկ երբ անհրաժեշտ է` միահամուռ ուժերով պաշտպանի այն:
«Անխոցելի է այն բերդը, որտեղ ապրում ես սիրով և ջերմությամբ: Մենք հավատով հաղթեցինք Արցախյան պատերազմում, սիրով` հաղթական ավարտին հասցնենք այն», - իր խոսքը եզրափակեց Գուրգեն Մելիքյանը:
Նշենք. կոչումներ են տրվել նաև բժշկագիտության, լրագրողական ոլորտներում: Վաստակավոր բժշկի կոչման է արժանացել «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ, բժշկական գիտությունների թեկնածու Օնիկ Մկրտիչի Մելքոնյանը:
Վաստակավոր լրագրողի կոչման է արժանացել «Շախմատային Հայաստան» հանդեսի գլխավոր խմբագիր Գագիկ Հովհաննեսի Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում