Եվս մեկ բողոքի ցույց Թավրիզում` Ադրբեջանի հյուպատոսության առջև
Իրանցի հոգևորականներն ու ուսանողները բողոքի ցույց են կազմակերպել Թավրիզում` Ադրբեջանի հյուպատոսության առջև:
Այդ մասին հաղորդում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը:
Տեղեկատվության համաձայն՝ Իրանի Ուրմիա և Խոյ քաղաքների հոգևորականներն ու ուսանողները, դատապարտելով Ադրբեջանի վարած հակաիսլամական քաղաքականությունը, Ադրբեջանի իշխանություններից պահանջել են ազատ արձակել այդ երկրում կալանավորված կրոնական գործիչներին:
Հիշեցնենք, որ այս օրերին Բաքվում «Եվրատեսիլ» երգի մրցույթի շրջանակներում «գեյ-շքերթ» անցկացնելու առնչությամբ՝ Իրանի Արևելյան և Արևմտյան Ազարբայջան նահանգների մի շարք քաղաքներում ևս տեղի են ունենեցել հակաադրբեջանական ուղղվածությամբ բողոքի ցույցեր և քայլերթեր, իսկ մինչ այդ, Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության առջև բազմահազարանոց բողոքի ցույց էր կազմակերպվել:
Հավելենք, որ «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ Քաշանում ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը, ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, քննադատելով Ադրբեջանի վարած հակաիսլամական քաղաքականությունը, Իլհամ Ալիևին կոչ է արել Գորբաչյովի ճակատագրից դասեր քաղել, ով ժամանակին, չլսելով Իմամ Խոմեյնիի խորհուրդները, կարճ ժամանակում կորցրեց իշխանությունը: