«Երկիր». Խաչիկ Գալստյանը թաքուն Բաղրամյան 26 է գնացել
«Երկիրը» գրել է. «Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԲՀԿ համամասնական ցուցակի անցողիկ 15-րդ հորիզոնականը զբաղեցնող ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել. փաստորեն նա պատգամավոր չի դառնա: Մեզ հայտնի դարձավ, թե ինչու է Ծառուկյանը նաև Գալստյանին ստիպել, որ ինքնաբացարկ հայտնի: Պարզվում է` Ծառուկյանի սեփական մամլո խոսնակը, ով, ի դեպ, վերջին շրջանում աչքի չէր ընկնում սեփական պարտականությունները կատարելով, երկու անգամ, առանց Ծառուկյանին տեղեկացնելու, գնացել է Բաղրամյան 26, ինչի մասին իմացել է ԲՀԿ նախագահը և խիստ զայրացել: Ի դեպ, արդեն ընդդիմադիր ԲՀԿ-ն և նրա նախագահը, մեզ հասած լուրերի համաձայն, պատրաստվում են առաջիկայում փոխարինող գտնել գաղտագողի Բաղրամյան 26 այցելող Գալստյանին: Ի դեպ, անկախ այդ հանգամանքից, Խաչիկ Գալստյանին, որպես ընդդիմադիր կուսակցության նախագահի մամուլի քարտուղար, ԲՀԿ-ում ոչ ոք չի պատկերացնում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները