Հենց հիմա քանդում են փակ շուկան. ահազանգ Facebook-ում
Երևանի կենտրոնում գտնվող և պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված փակ շուկան քանդում են: Այդ մասին ահազանգել է Բիայնա Մահարի (Biayna Mahari) անունով ֆեյսբուքյան օգտատերը: «Հենց հիմա քանդում են փակ շուկան, կամարները, տարածեք», -ահազանգում է նա:
Ավելի վաղ Panorama.am-ը բավականին մանրամասն անդրադաձել էր թեմային և տեղեկացրել, որ փակ շուկայի սեփականատեր «Թիվ 1 շուկա» ՍՊԸ-ն տարածքում կատարվող վերանորոգման աշխատանքների շրջանակում առանց համապատասխան թույլատվության առկայության նախաձեռնել էր շինության տանիքի փայտաշեն հատվածի փոխարինման աշխատանքներ, ինչը հայտանաբերվել էր քաղաքապետարանի աշխատակիցների կողմից: Աշխատանքները դադարեցված էին և տարածքը վերցված էր խիստ հսկողության տակ:
Փակ շուկայում առանց թույլտվության իրականացվել են տանիքի ծածկի քանդման աշխատանքներ
Փակ շուկա. «բանը բանից». Մշակույթի նախարարությունը և քաղաքապետարանը ահազանգում են… իրար
Փակ շուկա. Մշակույթի նախարարությունը չի պատրատվում դիմել ոստիկանություն
Panorama.am-ի թղթակցի ահազանգին ի պատասխան 1-02 ծառայությունից փոխանցեցին, որ այնտեղ «հավանաբար վերանորոգման աշխատանքներ են ընթանում», և մենք պետք է դիմենք քաղաքապետարան:
Հիշեցնենք` օրը կիրակի է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա