Փակ շուկայի վանդալիզմի մասին հաղորդում է ներկայացվել ոստիկանություն
Փակ շուկայի ճարտարապետական կոթողի պահպանության օգտին հանդես եկած քաղաքացիների, ինչպես նաև` տեղում նրանց միացած բնակիչների ստորագրություններով /58 ստորագրություն/ հանցագործության մասին հաղորդումը հանձնվել է Ոստիկանության Կենտրոնականի բաժին: Այս մասին տեղեկացնում է Փակ շուկայի պաշտպանությամբ հանդես եկող ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը:
Նա նշում է, որ պահանջվում է քրեական գործ հարուցել երեկվա վանդալիզմի հեղինակների նկատմամբ, ինչպես նաև` պատկան մարմինների հետ միջոցներ ձեռնարկել շուկայի շենքն իր նախկին տեսքին բերելու համար:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախօրեին գիշերը Փակ շուկայի տարածքում շիանարարական գործողությունները վերսկսվել էին և տանիքի մի հատված քանդվել էր: Երկար ժամանակ հետո քաղաքապետի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել էր, որ Փակ շուկայում վթարային իրավիճակ է եղել, և սեփականատերը, արտակարգ պատահարներից խուսափելու համար, փորձել է իր միջոցներով ապամոնտաժել:
Փակ շուկայում վթարային իրավիճակ է եղել. Քաղաքապետարանից վերջապես պարզաբանեցին
Ավիրված, առանց տանիքի ու օրենքի մնացած Փակ շուկան, առնետներից դժգոհ բնակիչներն ու պատմամշակութային վանդալիզմը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան