Հավաքների սահմանափակումները G8-ի անդամ երկրներում և Հայաստանը (լուսանկարներ)

«Forbes»-ն ուսումնասիրել է Մեծ ութնյակի երկրների հանրահավաքներ անցկացնելու մասին օրենսդրությունը և յուրաքանչյուր երկրի մասով նշել, թե ինչպիսի սահմանափակումներ ու պատիժներ են կիրառվում հավաքների անցկացման ժամանակ սահմանված կարգը խախտելու պարագայում: Հատկանշական է, որ զարգացած երկրներում խստորեն տարբերակվում են հավաքների կազմակերպիչներն ու մասսայական անկարգությունների մասնակիցները: Աղբյուրը նշում է, որ իր այս ուսումնասիրության նպատակը Ռուսաստանի պատգամավորներին օգնելն է, քանի որ վերջերս, մայիսի 23-ին, «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանելով հանրահավաքների անցկացման մասին Պետդումայի կողմից ընդունված օրինագիծը, Վլադիմիր Պուտինն ասել է, թե այդ մասով ռուսական օրենսդրությունը կատարելագործելու կարիք ունի: «Forbes»-ն էլ որոշել է վկայակոչելով համաշխարհային փորձը, օգնել` հասկանալ, թե այդ հարցում ինչպիսի փորձ ունի միջազգային հանրությունը:

Մեծ Բրիտանիայում երթեր և հանրահավաքներ անցկացնելը կարգավորվում է դեռևս 1986 թվականին ընդունված Հասարակական կարգի պահպանության մասին օրենքով, որի համաձայն փողոցային միջոցառումների անցկացումը արտոնվում է ոստիկանության կողմից: Այսպես, միջոցառումների կազմակերպիչները պարտավոր են այդ մասին հայտարարություն տալ ոստիկանությանը միջացառումից ոչ ուշ, քան 6 աշխատանքային օրերի ընթացքում: Ծանուցման մեջ անհրաժեշտ է նշել ամսաթիվը, վայրը և ակցիայի անցկացման ժամը, ինչպես նաև երթի ուղին ու կազմակերպիչների անուն-ազգանունները: Ակցիայի ընթացքում հրահրումները, ինչպես նաև բռնության դիմելը պատժվում է մինչև վեց ամիս ազատազրկմամբ կամ 5000 ֆունտ-ստեռլինգ տուգանքով: Ընդ որում, սա վերաբերում է ոչ թե կազմակերպիչներին, այլ ակցիայի մասնակիցներին: Ինչ վերաբերում է կազմակերպիչներին, ապա նրանք օրինակ, ծանուցումը ճիշտ ժամկետներում չտալու, ամսաթիվը կամ երթի ուղին փոխելու դեպքում կարող են պատժվել մինչև 3 ամիս ազատազրկմամբ կամ ստիպված կլինեն մուծել 1000 ֆունտ ստեռլինգ տուգանք:

Գերմանիայում ցույցերն ու հանրահավաքներն անցկացվում են 1978 թվականին խմբագրված «Հավաքների ու ցույցերի մասին» դաշնային օրենքի համաձայն: Այդ փաստաթուղթը նման միջոցառումների անցկացման համար սահմանում է ծանուցման հստակ կարգ: Ավելին, Գերմանիայի օրենսդրությունը թույլ է տալիս ինքնաբուխ հանրահավաքների հնարավորությունը, եթե դրանք պայմանավորված են վերջին իրադարձություններով: Նախապատրաստվող միջոցառման համար ծանուցումը տրվում է տեղի ոստիկանության բաժին դրանից երկու օր առաջ: Մեկ տարի ազատազրկում է սպառնում այն դեպքում, երբ կազմակերպիչները նախապես պլանավորված հանրահավաք կամ այլ ակցիա անցկացնում են առանց ծանուցման: Այն դեպքում, երբ հայտարարված կարգը խախտվում է, միջոցառման կազմակերպիչը տուգանվում է կամ ազատազրկվում՝ 6 ամիս ժամկետով: Հատկանշական է, որ օրենքում նշվում է, որ եթե ակցիայի ղեկավարը ի վիճակի չէ կատարել իր լիազորությունները, ապա ինքը պարտավոր է հայտարարել հանրահավաքը դադարեցնելու մասին: Այդ պահից բոլորը, ովքեր չեն ենթարկվում կազմակերպիչների հրահանգին, որակվում են որպես «անձինք, ովքեր գործել են ընդդեմ հասարակական կարգի», ինչը նշվում է օրենքով և կրում են պատասխանատվություն՝ ընդհուպ մինչև քրեական:

Իտալիայում այդ երկրի Սահմանադրության համաձայն, մարդիկ իրավունք ունեն խաղաղ, առանց զենքի հավաքվել ցանկացած տեղ, այդ թվում հանրային վայրերում: Սակայն երբ խոսքը գնում է հասարակական վայրերում ցույցերի ու հանարահավքների մասին, ապա դրանք կարգավորվում են 1975-ին ընդունված Հասարակական կարգի պահպանության մասին օրենքով: Այդ փաստաթղթի համաձայն, կազմակերպիչները պարտավոր են տեղի ոստիկանության բաժանմունքում անցկացվող միջոցառման մասին ծանուցում տալ՝ այն անցկացնելուց 3 օրերի ընթացքում: Չթույլատրված ցույցերի կազմակերպիչներին, իտալական օրենսդրության համաձայն, «սպառնում է տուգանք» կամ ազատազրկում՝ 1-ից 12 ամիս ժամկետով: Մասսայական անկարգությունների մասնակիցները կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության:


Կանադայում հանրահավաքների անցկացման մասին օրենսդրության վերջին կարգավորումները, ըստ աղբյուրի, շատ օրինակելի են: Ինչպես Կանադայում, այնպես էլ ԱՄՆ-ում, հանրահավաքների կազմակերպման հարցը տեղի իշխանությունների իրավասության շրջանակներում է (այդպես է նաև Հայաստանում -հեղ.): Փետրվարին Քվեբեկ նահանգում, երբ ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացավ ուսման վարձերի թանկացման հետ կապված, նրանք սկսեցին ցույցեր անել, անհրաժեշտություն առաջացավ վերջ տալ ակցիաների անցկացմանը, և մայիսի 18-ին տեղի խորհրդարանը հանրահավաքների անցկացման մասին շատերի որակմամբ «հրեշավոր» օրենք ընդունեց: Այդ օրենքի համաձայն, պատժելի է ուսումնական հաստատություններում բողոքի ակցիայի ցանկացած կոչ, իսկ մասսայական միջոցառումն անցկացնելու համար իշխանություններին անհրաժեշտ է ծանուցել դրանց մեկնարկից ոչ ուշ, քան 8 ժամ առաջ: Բացի այդ, օրենքով արգելվում է ցանկացած մասսայական միջոցառում անցկացնել ուսումնական հաստատություններից 50 մետր հեռու և խախտումների դեպքում նշանակալի տուգանքներ են սահմանվում: Օրինակ, մասնավոր անձինք պետք է մուծեն 1000-ից 5000 կանադական դոլար, իսկ ուսանողական կազմակերպությունների առաջնորդները՝ 7000-ից 35 հազար կանադական դոլար, իսկ ահա հենց ուսանողական կազմակերպությունների համար տուգանքի չափը կարող է հասնել 25 հազարից մինչև 125 հազար կանադական դոլարի: Օրենքի ընդունումից հետո Մոնրեալում սկսվել են մասսայական անկարգություններ ու ցույցի մասնակցիների ու ոստիկանների միջև բախում է առաջացել, ինչի արդյունքում 190 մարդ ոստիկանության կողմից բերման են ենթարկվել:

Ամերիկայի Միացյալ Նահանգների օրենսդրությունը պահանջում է, որ հանրահավաքների ու ցույցերի անցկացումը գտնվի նահանգների իշխանությունների անմիջական հսկողության ներքո: Օրինակ, Նյու Յորքում հանրահավաք անցկացնելու համար հայտ պետք է ներկայացնել 45 օր առաջ, Լոս Անջելեսում 40 օրերի ընթացքում, իսկ Վաշինգթոնում՝ոչ ուշ քան 15 ժամվա ընթացքում: Որոշ քաղաքներում կառավարական ու այլ վարչական շինությունների մոտ հանրահավաքների անցկացումն արգելված է: Մի տեղ երթի ուղու սահմանափակումներ կան, մեկ այլ տեղ էլ թույլտվություն ստանալու համար պետք է վճարել 300 ԱՄՆ դոլար: Չարտոնված ակցիաները համարվում են «հրապարակային անկարգություններ», որոնք վտանգ են ներկայացնում հանրությանը: Այդ պարագայում ոստիկանությունն իրավունք ունի ցրել ցույցը, իսկ առավել ակտիվ ցուցարարներին ձերբակալել: Առավելագույն պատիժը, որ կարող է սպառնալ չարտոնված հավաքների մասնակիցներին, 10 տարի ազատազրկումն է: Բայց դա միայն այն դեպքում, եթե նրանք անկարգություններին մասնակցել են զենքով: Մեծավ մասամբ ցուցարարները մինչև 3000 ԱՄՆ դոլարի չափով տուգանվում են այն բանի համար, որ մարդկանց ու փոխադրամիջոցների համար փողոցներում խոչընդոտներ են ստեղծել: Սակայն որոշ նահանգներում, օրինակ Տեխասում, նման արարքի համար սպառնում է մինչև վեց ամիս ազատազրկում:


Ֆրանսիայում ցույցի անցկացման կարգը սահմանվում է 1935 թվականին մշակված և 2000-ին խմբագրված Դեկրետ-օերնքով, որի համաձայն հավաքների կազմակերպիչները պետք է հավաքի անցկացման համար հայտ ներկայացնեն քաղաքապետարան կամ տեղական ինքնակառավարման մարմին ոչ ուշ, քան հանրահավաքից երեք օր առաջ և ոչ շուտ, քան 15 օր առաջ: Ծանուցում-հայտի մեջ պետք է նշված լինի կազմակերպիչների անուններն ու հասցեն, անցկացման ժամանակը և քայլերթի երթուղին: Նրանք, ովքեր չեն ցանկանում քաղաքային իշխանություններին տեղեկացնել իրենց ծրագրերի մասին, նախատեսված է պատիժ մինչև վեց ամիս ազատազրկում և մինչև 7500 եվրո տուգանք: Եթե չարտոնված հավաքի ժամանակ խախտվում է հասարակական կարգը, ապա այս դեպքում գործում է Ֆրանսիայի քրեական օրենսգիրքը, որի համաձայն, առավելագույն պատիժ` մինչև հինգ տարի ազատազրկում և 75 հազար եվրո տուգանք, նախատեսված է ակցիաների զինված մասնակիցների համար: Իսկ նրանք, ովքեր իրենց դեմքերը թաքցրել են անկարգությունների ժամանակ սպառնում է մինչև 3 տարի ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Ակցիաների մյուս մասնակիցներին կարող է հասնել մինչև մեկ տարի ազատազրկում և 15 հազար եվրոյի չափով տուգանք:

Ճապոնիայում երթերի ու ցույցերի անցկացումը կարգավորվում է տեղական ինքնակառավարման մարմինների «հասարակության անվտանգության մասին հրամաններով»: Դրանք բոլորն էլ գրեթե նույն պահանջներն են դնում հանրահավաքների կազմակերպիչների առջև: Հավաքն անցկացմելու մասին ծանուցում պետք է ներկայացնել ակցիայի օրվանից մի քանի օր առաջ, իսկ ծանուցման մեջ պարտադիր պետք է նշել կազմակերպչի անունը, հասցեն, հավաքի անցկացման ժամանակն ու քայլերթի ուղին, ինչպես նաև հնարավոր մասնակիցների թիվը: Հանրահաավքների կազմակերպիչները պատասխանատվություն են կրում տրամադրած տվյալների ոչ հավաստի լինելու համար. այդ քայլի համար նրանց սպասվում է պարտադիր աշխատանք մինչև 1 տարի ժամկետով կամ 50 հազար ճապոական իեն տուգանք: Ճապոնիայում չարտոնված հավաքները կանխվում են ոստիկանության կողմից, իսկ քրեական պատասխանատվության հավաքի մասնակիցները կրում են միայն մասսայական անկարգությանը մասնակցելու և բռնություն գործադրելու դեպքում:

Հայաստանը, ճիշտ է, Մեծ ութնյակի անդամ երկիր չէ, սակայն հավաքների անցկացման բավականին նոր օրենսդրություն ունի: 2011-ի մայիսի 3-ից ուժը կորցրած ճանաչվեց 2004 թվականին ընդունված «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքը (վավերացրել է Ռ. Քոչարյանը) և ուժի մեջ մտավ 2011-ի ապրիլի 14-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը: 2008-ի նախագահական ընտրություններից և մարտյան իրադարձություններից հետո «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարվեցին խստացվեց և սահմանափակվեց հանրահավաքներ անցկացնելու հնարավորությունը: Սահմանվեց, որ զանգվածային միջոցառումների ժամանակ զոհեր լինելու դեպքում որոշ ժամանակով դրանք կարող են արգելվել, օրենքից հանվեց «ինքնաբուխ հանրահավաք» հասկացությունը և այլն: Նոր օրենքը, սակայն, բովանդակային առումով տարբերվում է նախորդից. Այս օրենքով, եթե հավաքը կազմակերպվել է առանց իրազեկման, բայց կրում է խաղաղ բնույթ, Ոստիկանությունը իրավունք չունի միջամտելու կամ դադարեցնելու այն: Նոր օրենքում հանրահավաքների արտոնման դրույթը փոխարինվել է իրազեկումով: Հավաքի կազմակերպիչը գրավոր իրազեկում է լիազոր մարմնին, որը իրազեկումը ընդունում է ի գիտություն, իսկ եթե օրենքով սահմանված առավելագույնը 5-օրյա ժամկետում չի արձագանքում, դա համարվում է դրական արձագանք: Ըստ օրենքի' լիազոր մարմինը պարտավոր է իրազեկումը մուտքագրելուց հետո այն անհապաղ ուղարկել ոստիկանությանը' հավաքի անցակացման վերաբերյալ կարծիք ստանալու նպատակով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}