Սարդարապատում տոն է. Հայկական երգը, պարը, ավանդական կենցաղը զարմացնում է օտարերկրացիներին(լուսանկարներ)
Այսօր առավոտվանից տոնական միջոցառումներ են Սարդարապատում: Երգ, պար, թատրոն, ճոխ սեղաներ, բայց ավելի շատ մշակույթ, քան խոհանոց… Այստեղ հայաստանցիներն ու բարձարգույն ղեկավարությունը նշում են Հայաստանի Հանրապետության և Սարդարապատի ճակամարտի 94-ամյակը:
Քիչ առաջ Սարդարապետի հուշահամալիր է այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Panorama.am-ի թղթակցի հաղորդմամբ, երկրի ղեկավարին ուղեկցում էին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարամգրված դիվանագիտական առաքելության ներկայացուցիչներ, զինվորականներ:
Երկրի ղեկավարը ծաղկեպսակ դրեց հուշարձանի մոտ, որից հետո ներկա գտնվողնմերը մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայաստանի անկախության համար զոհվածների հիշատակը:
Պաշտոնական արարողությունից հետո Սերժ Սարգսյանը ուղևորվեց դեպի Արմավիրի մարզի բոլոր համայնքները ներկայացնող տաղավարներ: Արդեն ավանդույթ է. մարզի համայնքներն այստեղ ու այս օրը ներկայացնում են իրենց խոհանոցը, սովորություները, արտադրանքը, մշակույթը, կենցաղը, ավանդական նիստու կացը և այլն:
Օրինակ, Շենավանի միջնակարգ դպրոցի սաները Սարդարապատում ներկայացնում են, թե ինչպես են մեր նախնիները բուրդը մանել, ձավարը աղացել, խմոր հունցել:
Հացիկ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներն այստեղ ազգային տարազով են, պատրաստվում են ավանդական հարսանիքի: Ազգային երաժշտություն է հնչում` դհոլ, զուռնա: Կանգնած են հարսն ու փեսան`վերջինս կանաչ-կարմիր կոզբանդով: Սերժ Սարգսյանը տաղավար հասավ այն պահին, երբ հարսը պետք է կոտրեր ոտքերի տակ դրած ափսեն: Ինչից հետո երկրի ղեկավարին քավոր կարգեցին:
Լուկաշին գյուղի համայնքի տաղավարում Կարաբալայի հանդերձանքով տղա է, ծաղիկներ է բաժանում անցորդ աղջիկներին, հայկական գորգին նստած հայուհիներն էլ երգում են ծաղկավաճառի հայտնի ու սիրված երգը` «Կարաբալա, Կարաբալա, ծաղավաճառ ծերունի…»:
Փարաքարի արվեստի դպրոցը ներկայացնում է ժողգործիքների խումբը: Դրանց նվագակցությամբ սաները հայրենասիրական երգեր են կատարում:
Այս ամենին յուրահատուկ հետաքրքությամբ են զննում ու զարմանում օտարերկրյա դեսպանները:
Նախորդող հրապարակում`
1918 թվականի մայիսի 28. հայ ժողովուրդը 543 տարի դադարից հետո վերականգնում է իր պետականությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները