Թուրքերն Ալիևին դիկտատոր են անվանել. Բողոքի ցույց՝ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության առջև
Ստամբուլի բնակչության մի ստվար զանգված բողոքի ցույց է կազմակերպել Ադրբեջանի հյուպատոսության առջև:
Այդ մասին հաղորդում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը:
Տեղեկատվության համաձայն՝ ցուցարարները, դատապարտելով Ադրբեջանի վարած հակաիսլամական քաղաքականությունը, վանկարկել են «Դիկտատոր Ալիև, ամաչի՛ր», «Ալիևն Իսրայելի բարեկամն է», «Մա ՛հ Ամերիկային, մա ՛հ Իսրայելին» և այլ կարգախոսներ:
Աղբյուրի համաձայն՝ թուրք ցուցարարները պարզել են նաև Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի և իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնիի դիմանկարներով պաստառներ:
Հավելենք, որ օրերս բողոքի ցույց էր կազմակերպվել նաև Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության առջև: Իրանի Ուրմիա և Խոյ քաղաքների հոգևորականներն ու ուսանողները, դատապարտելով Ադրբեջանի վարած հակաիսլամական քաղաքականությունը, Ադրբեջանի իշխանություններից պահանջել են ազատ արձակել այդ երկրում կալանավորված կրոնական գործիչներին:
Հիշեցնենք, որ այս օրերին Բաքվում «Եվրատեսիլ» երգի մրցույթի շրջանակներում «գեյ-շքերթ» անցկացնելու առնչությամբ՝ Իրանի Արևելյան և Արևմտյան Ազարբայջան նահանգների մի շարք քաղաքներում ևս տեղի են ունենեցել հակաադրբեջանական ուղղվածությամբ բողոքի ցույցեր և քայլերթեր, իսկ մինչ այդ, Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության առջև բազմահազարանոց բողոքի ցույց էր կազմակերպվել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան