Իրանի հարցում ԱՄՆ-ի և Իսրայելի տարաձայնությունները խորանում են
Իրանի հարցում ԱՄՆ-ի և Իսրայելի տարաձայնությունները խորանում են: Այդ մասին հաղորդում է իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքը՝ հղում կատարելով իսրայելական ԶԼՄ-ներին:
Համաձայն տեղեկատվության՝ իսրայելցի պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Բաղդադում տեղի ունեցած բանակցությունների առնչությամբ Իսրայելի և ԱՄՆ-ի միջև տարաձայնություններ գոյություն ունեն:
Իրանական աղբյուրը նշում է, որ իսրայելցի պաշտոնյան այն ժամանակ է նման հայտարարություն անում, երբ ամերիկացի պաշտոնյաներից մեկն օրերս Թել Ավիվում հակառակն էր պնդել, թե իրանական հարցում ԱՄՆ-ի և Իսրայելի միջև որևէ տարաձայնություն գոյություն չունի:
Նշենք, որ իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ մայիսի 25-ին Բաղդադում Իրանի և «5+1 խմբի» (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) միջև կայացած հանդիպումից հետո ԱՄՆ-ի ներկայացուցիչը Բաղդադից մեկնել էր Իսրայել:
Հավելենք, որ օրերս Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել էր, որ Իսրայելը ողջունում է Իրանի և Արևմուտքի միջև ձեռք բերված ցանկացած համաձայնություն:
Նախորդող տեղեկատվություն՝ Բաղդադում Իրանի և «5+1 խմբի» բանակցություններն ավարտվեցին առանց լուրջ արդյունքների
5 գործոն, որոնց պարագայում Իսրայելն Իրանի վրա ռազմական հարձակում չի գործի