Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները պարգևատրում են հակաիրանական անջատողական կառույցների ներկայացուցիչներին
Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները պարգևատրում են հակաիրանական անջատողական կառույցների ներկայացուցիչներին:
Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ նշել է Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Հոսեյն Ահմադին:
Իրանցի փորձագետը, անդրադառնալով Ադրբեջանում իրականացվող հակաիրանական գործողություններին, նշում է. «Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները ոչ միայն պարգևատրում են հակաիրանական անջատողական գործունեություն ծավալող «Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի» ներկայացուցիչներին, այլև վերջին տարիներին Ադրբեջանը վերածվել է Իսրայելի կողմից հակաիրանական գործունեության ծավալման հարմարավետ և անվտանգ վայրի»:
Հիշեցնենք, որ իրանական «ԻՌԱՍ» լրատվական գործակալությունը հաղորդմամբ՝ Ադրբեջանի իշխող կուսակցության (Ենի Ադրբեջան) ենթակայությամբ գործող որոշ շրջանակներ, ինչպես նաև, անջատողական և ազգայնական որոշ խմբեր օրերս Ադրբեջանում Իրանի դեսպանության շենքի առջև կազմակերպած ցույցի ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդի հասցեին վիրավորական հայտարարություններ էին հնչեցրել և նույն բովանդակությամբ պաստառներ պարզել:
Ի նշան բողոքի, Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհամմադ Բաղեր Բահրամին մայիսի 21-երեկոյան լքեց Ադրբեջանը և միջադեպի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով վերադարձավ Իրան:
Հաջորդ օրն Իրանի ԱԳՆ կանչվեց Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը: ԻԻՀ հոգևոր առաջնորդի հասցեին վիրավորական հայտարարություններ հնչեցնելու փաստի առնչությամբ՝ ԻԻՀ ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին Ադրբեջանի դեսպանին ներկայացրեց իրանական կողմի բողոքի նոտան:
Նախորդող տեղեկատվություն՝
«ՖԱՐՍ». Ադրբեջանն իր հակաիրանական գործողությունների համար շատ թանկ կվճարի
Իրանական կայք. Ադրբեջանի ղեկավարությունը տեղական ԶԼՄ-ներին հրահանգել է որքան հնարավոր է հակաիրանական քարոզչություն իրականացնել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին