ԱրմենՏել»-ը և «Ադրենալին» էքստրեմալ սպորտաձևերի ասոցիացիան ամփոփեցին Big Race 2012-ի երևանյան ռալլի արդյունքները
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) և «Ադրենալին» էքստրեմալ սպորտաձևերի ասոցիացիան ամփոփել են մայիսի 25-ին Երևանում անցկացված Drag-Racing անվանակարգի Big Race 2012-ի արդյունքները:
Ավտոմրցավազքին մասնակցել են վարորդներ Հայաստանից, Բելգիայից, Վրաստանից, Իրանից և Ուկրանիայից: Հարավային Կովկասում ավտոսպորտի պատմության մեջ առաջին անգամ միմյանց հետ մրցում էին ոչ միայն մարդատար այլ նաև բեռնատար մեքենաներ:
Ընդհանուր առմամբ միջոցառմանը մասնակցել են ավտոմեքենաների, մոտոցիկլետների և բեռնատար մեքենաների շուրջ 200 վարորդ, իսկ մրցումներին հետևել են hազարավոր երկրպագուներ և հանդիսատես Հայաստանի տարբեր մարզերից:
Big Race 2012 ավտոմրցավազքում մրցանակային տեղերը բաշխվել են հետևյալ կերպ` «Class A» դասում հաղթեց Սերգեյ Արջվանիձեն ВАЗ 21-074 մեքենայով, «Class B» դասում լավագույնը ճանաչվեց Ասպուրակ Չոփիկյանը BMW 320 մեքենայով: Նույն մակնիշի մեքենայով հանդես եկող Հայրապետյան Գևորգը հաղթող ճանաչվեց «Class C» դասում, իսկ «Class D» և «Class Е» դասերում` Մկրտչյան Գառնիկը (Mercedes-Benz 190D) և Հակոբյան Դավիթը (BMW X6M) համապատասխանաբար:
Հատուկ մրցանակի արժանացավ միակ կին վարորդը` բելգիացի Պեպա Ալեքսանդրովան, ով ավտոմրցավազքին մասնակցում էր Mercedes Actros մակնիշի բեռնատար մեքենայով:
«Big Race 2012 ավտոմրցավազքը «ԱրմենՏել» ընկերության և «Ադրենալին» էքստրեմալ սպորտաձևերի ասոցիացիայի հաջող համգործակցության ևս մեկ օրիանակ է: Ավտոմրցավազքը դարձել է իսկապես զանգվածային միջոցառում. բոլոր ցանկացողները, կարող էին մասնակցության հայտ ներկայացնել և փորձել իրենց ուժերը ավտոմրցավազքում: Էքստրեմալ սպորտաձևերի տարբեր անվանակարգերում անցկացվող մրցույթները նպատակ ունեն բարձրացնելու երկրի վարկանիշը տարբեր միջազգային մրցություններում` դարձնելով այս սպորտաձևը ավելի մասսայական: Մենք համոզված ենք, որ կարողացանք նվիրել ավտոսպորտի սիրահար երևանցիներին ևս մեկ օր լեցուն դրական զգացմունքներով և վառ տպավորություւներով», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանն ասաց. «Drag Racing-ն ավտոսպորտի այն ուղղություն է, որը մեծ տարածում ունի հատկապես երիտասարդության շրջանակում: Մենք շատ ենք կարևորում նման միջոցառումների կազմակերպումը Հայաստանում, քանի որ դա թույլ է տալիս սիրողական մակարդակից ևս մեկ քայլ անել դեպի պրոֆեսիոնալ ավտոսպորտ: Հուսանք, որ նման միջոցառումներն ուղի կհարթեն հայ ավտոմրցարշավորդների համար ներկայացնել Հայաստանը միջազգային ասպարեզում»:
Big Race 2012 ավտոմրցավազքը կազմակերպել է էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան, «ԱրմենՏել» ընկերության հովանավորությամբ: Փառատոնի անցկացմանն աջակցել են նաև ՎՏԱ բանկը, մարզպետարանը, Flash, Apaven և NakOil ընկերությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին