Պատգամավորի թեկնածուն հոլանդական վարդերի բիզնեսը կտա պարտքի դիմաց
«Չորրորդ ինքնիշխանության» աղբյուրների փոխանցմամբ` «ԲՀԿ համամասնական ցուցակով խորհրդարան անցնող Տիգրան Ստեփանյանը` Մասիսի Տիկոն, որը մայիսի 6-ին մեծամասնական ընտրակարգով պարտվեց ՀՀԿ-ական թեկնածուին, բավականին լուրջ կրիզիսի առաջ է կանգնել: Պարզվում է` վերջինս լուրջ պարտքեր ունի մարելու ոչ միայն ՀՀ-ի բանկերին, այլև իր գործընկեր Կարո Կարապետյանին` Յուվեցի Կարոյին և Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանին, ում հետ նա երկար տարիներ զբաղվում է դիզվառելիքի ներկրման բիզնեսով: ….Մասիսի Տիկոն պատրաստվում է, պարտքի դիմաց մեկ այլ պատգամավորի փոխանցել իր հոլանդական վարդերի բիզնեսը, որը նրան բավականին լուրջ եկամուտներ է բերել տարիներ շարունակ: Ստացվում է` դեռ խորհրդարան չհասած` գործարար պատգամավորն արդեն սնանկ է ճանաչվում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները