ԼՂՀ նախկին նախագահը ՀՀ-ում իրեն պատկանող բիզնեսների բաժնեմասը պատրաստվում է վաճառել
«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է, որ շրջանառվող լուրերի համաձայն` քաղաքական դաշտի որոշակի վերաձևումներից հետո ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը օրերս հերթական անգամ շտապել է հանդիպել Ռոբերտ Քոչարյանին և նախ նրա մոտ կարծիք հայտնել իր եղբոր` Արեգ Ղուկասյանի` «Աղի» կոմբինատի Արեգի նկատմամբ ՀՀԿ-ի ցուցաբերած ոչ պատշաճ վերաբերմունքի մասով, այնուհետև նշել. «Շեֆ ջան, մենք հո կորած մարդիկ չենք, որ մեր հետ ով ոնց ուզի վարվի: Ճիշտ ա, մի մանդատ էս կողմ-էն կողմը էականորեն մեծ հարց չի լուծում, բայց, այդուհանդերձ, պետք ա հարկային ոլորտի նկատմամբ ուշադիր լինենք, և ամենագլխավորը` թույլ չտանք ընդերքի հետ անլուրջ վարվել, քանի որ դա է մեր ազգի ապրուստը»:
Նույն լուրերի համաձայն` ասում են, որ Քոչարյանը հանգստացրել է Ղուկասյանին` ասելով, որ ՀՀ-ի ապագայի հետ կապված պետք չէ ժամանակից շուտ մտահոգությունների գիրկն ընկնել:
Ի դեպ, «ՉԻ»-ին հասած տեղեկությունների համաձայն, ԼՂՀ նախկին նախագահը ՀՀ-ում իրեն պատկանող բիզնես կենտրոնների բաժնեմասը պատրաստվում է վաճառել ռուսական այլ ընկերությունների, քանի որ Ղուկասյանին կարծես թե այնքան էլ ձեռնտու չէ այսօրվա պայմաններում ՀՀ-ում ընդլայնվելու և բիզնես գործունեությամբ զբաղվելու. «Այս հարցերի շուրջ մենք, իհարկե, փորձեցինք լսել երկու կողմերի տեսակետը, սակայն չհաջողվեց, քանի որ, ինչպես միշտ, վերջիններս ավելի շուտ գերադասեցին լռել, այլ ոչ թե խոսել»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները