Սկեսուրի կողմից դաժանաբար ծեծված հարսի գործով 2-րդ նիստն այսօր էր
Սկեսուրի կողմից դաժանաբար ծեծի ու կտտանքների ենթարկված Մարիամ Գևորգյանի գործով հերթական դատական նիստը Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է այսօր:
Panorama.am-ի հետ զրույցում տուժողի պաշտպան Նոնա Գալստյանը տեղեկացրեց, որ դատավորը բավարարել է մյուս տուժողի ու ամբաստանյալի միջնորդությունը` դատական նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ: Փաստաբանն ասաց, միջնորդության դեմ առարկել են, դատարանի որոշումը ստանալուն պես բողոքարկելու են:
«Ես իմ առարկություններում նշել եմ, որ դատարանի այսօրվա որոշումը ընդհանրապես չի բխում օրենքի պահանջներից: Այսինքն` նման հիմք, որը թույլ կտար այսպիսի գործով դատարանը իրականացնի դռնփակ քննություն, օրենսգիրքը չունի»,-ասաց մեր զրուցակիցը:
Տուժող կողմը նաև բացարկ է հայտնել դատավորին` Արմեն Բեկթաշյանին:
«Մենք նաև բացարկ ենք հայտնել դատավորին` հիմնավորելով, որ կոնկրետ այդ դատավորը համարվում է շահագրգիռ դատավոր»,-ասաց փաստաբանը` ավելացնելով, որ երկու դատական նիստերի ընթացքում դատավորը բացահայտ անցանկալի մոտեցում է ցուցաբերել ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ:
Նշենք, որ սկեսուրը` Հայկանուշ Միքայելյանը կալանավորված է, նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՔրՕր-ի 112 հոդվածի 1-ին կետի հատկանիշներով՝ «Մեկից ավելի անձանց դիտավորությամբ մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը»:
Նախորդող հրապարակումներ`
Սկեսուրի ծեծից տուժած հարսի ներկայացուցիչը միջնորդելու է խստացնել նրա մեղադրանքը
Դանակով, շերեփով, պատառաքաղով հարսին ծեծած սկեսրոջ դատը մեկնարկում է այսօր
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա