Պայթյուն «Էլեկտրոն» գործարանում. Կան տուժածներ
Շարուրի 37 հասցեում գտնվող «Էլեկտրոն» գործարանում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը, ահազանգ է ստացվել, որ նախ հրդեհ է բռնկվել, ապա պայթյուն է եղել:
Երկու մարդ մնացել է փլատակներում, մեկին հաջողվել է դուրս բերել, մյուսին գտնելու համար որոնողական աշխատանքներ են իրականացվում: Դեպքի վայրում է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Դեպքի վայր են ժամանել նաև Շտապօգնության աշխատակիցները: Ծառայության ղեկավար Թագուհի Ստեփանյանը ևս այնտեղ է:
Քիչ անց կներկացանցնենք նոր մանրամասներ: