Գյուլ. Հայ-թուրքական կարգավորման գործընթացը չի տապալվել
Թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) լրատվականի տեղեկատվության համաձայն` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Սան-Ֆրանցիսկոյից վերադարձի ճանապարհին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին:
Լրագրողների հետ զրույցի ընթացքում Գյուլը նշելով, որ Սան-Ֆրանցիսոկոն հայաշատ քաղաք է, պատմել է, որ այնտեղ կայացած իր մի շարք հանդիպումներին մասնակցել են նաև հայեր, որոնք իրեն բավականին ջերմ եմ ընդունել: Թուրքիայի նախագահը նաև լրագրողներին հայտնել է, որ չի սառել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը:
«Չեմ կարծում, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն ամբողջովին տապալված է: Մենք այդ ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ ենք կատարում: Հասարակական և պաշտոնական որոշ շրջանակաների հանձարարականներ ենք տվել»,-ասել է Գյուլը: