Մայիսի 30-ին հայտնի կդառնա կառավարության կազմը
«Հրապարակը» գրել է, որ մայիսի 30-ին կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Սերժ Սարգսյանը հրապարակելու է, թե ովքեր են զբաղեցնելու ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի, ինչպես նաև նախարարների պաշտոնները:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի փոխարեն, ըստ թերթի, նշվում է ՀՀ նախագահի օգնական Ավետիս Բերբերյանի անունը, սակայն վերջինս ասել է, թե ինքն այդ մասին թերթից է իմանում և որևէ հավակնություն չունի գործադիր պաշտոնների նկատմամբ:
«Առողջապահության նախարարի պաշտոնի համար ՀՀԿ-ն, ըստ լուրերի, 2 թեկնածություն է քննարկում. ՀՀԿ փոխնախագահ, Երևանի ավագանու անդամ, Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյան կամ առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյան»,- գրել է թերթը` հավելելով, որ չի հաջողվել վերջիններիս հետ զրուցել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները